Գիտնականները խռմփոցի դեմ պայքարելու նոր միջոց են գտել


00:00 , 7 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Գիտնականների կարծիքով` խռմփոցները պակասեցնելու համար պետք է հնարավորինս քիչ աղ օգտագործել, գրում է Daily Mail-ը:

Մարդկանց մեծամասնությանը ծանոթ է օբստրուկտիվ ափնոեի ամենահայտնի ախտանիշը` խռմփոցը: Ուստի, խռմփոցից խուսափելու համար նախ անհրաժեշտ է բուժել հիվանդությունը: Չնայած դրա դեմ պայքարի առաջարկվող տարբեր միջոցներին` դեռևս գտնված չէ ամենաարդյունավետը:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ աղի չափից շատ օգտագործումը հանգեցնում է օրգանիզմում հեղուկի ավելի երկար ժամանակ մնալուն: Գիտնականները պարզել են, որ քնած ժամանակ ավելորդ հեղուկը կուտակվում է հենց պարանոցի հյուսվածքներում, որի հետևանքով սեղմվում են վերին շնչուղիները: Դրանից խուսափել կարող են օգնել միզամուղ դեղահաբերը, որոնք արագացնում են մեզի առաջացումը, որն էլ նվազեցնում է հյուսվածքներում հեղուկի պարունակությունը:

Ներկայումս Բրազիլիայի Պորտո Ալեգրո քաղաքի բժիշկները 45 հաճախորդի մասնակցությամբ հետազոտություն են իրականացնում: