22:14 , 6 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Բրիտանացի գրող Ագաթա Քրիսթիի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» հաղթել է լավագույն դետեկտիվ վեպերի մրցույթում:
Դետեկտիվ ժանրի գրողների բրիտանական ասոցիացիայի կողմից հայտարարված մրցույթին մասնակցել են հանցագործ աշխարհի վերաբերյալ վեպերի 600 հեղինակներ: Քվեարկության արդյունքները հայտարարվել են ասոցիացիայի 60-րդ տարեդարձի օրը:
«Ռոջեր Էքրոյդի սպանությունը» առաջին անգամ տպագրվել է 1926-ին: Դա Ագաթա Քրիսթիի թվով 7-րդ վեպն է: Գլխավոր հերոսը հետախույզ Էրքյուլ Փուարոն է: