Փյունիկն ու Գանձասարը ՝ կիսաեզրափակչում


21:43 , 6 նոյեմբեր, 2013

գավաթFootsport.am-ը գրում է.

Այսօր կայացան Հայաստանի գավաթի խաղարկության  քառորդ եզրափակչի 2 պատասխան հանդիպումները: « Հանրապետական» մարզադաշտում «Ուլիսը» հյուրընկալել էր Կապանի «Գանձասարին »: Հյուրերի առավելությունն այս խաղում նկատելի էր, որոնք էլ համոզիչ հաղթանակ տոնեցին 3-1 հաշվով: Առաջին կեսում Արտակ Դաշյանի և Շոթա Ջիքիայի դիպուկ հարվածները 2 գոլի առավելություն ընձեռեց կապանցի ֆուտբոլիստներին: Ընդմիջումից հետո արդյունավետությամբ աչքի ընկան միայն դաշտի տերերը, ավելի ճիշտ` միայն մեկ ֆուտբոլիստ: Գեղամ Հարությունյանը նախ դարձավ ինքնագոլի հեղինակ, այնուհետև` գրավեց նաև մրցակցի դարպասը: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 0-  0 հաշվով, և այս հաղթանակը հաջորդ փուլի ուղեգիր պարգևեց «Գանձասարին »: Ավելի համառ ստացվեց « Հրազդան» մարզադաշտում կայացած  «Արարատ » « Փյունիկ» մրցախաղը: Մինչև  խաղավարտ, թվում էր, թիմերը չեն խուսափի րացուցիչ ժամանակից: Խաղավարտից մեկ րոպե առաջ հաշիվը հավասար էր`1-1: Առաջինը հաջողության էին հասել հյուրերը` Վարդան Բակալյանի հարվածից հետո, սակայն  արարատցի լեգեոնական Ալեքսանդր Ռակիչը հավասարեցրել էր հաշիվը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ