Շանթ Հարությունյանի մայրական կողմը Կապանից է, բայց շատ կապանցիներ անթույլատրելի են համարել նրա արարքը


21:37 , 6 նոյեմբեր, 2013

Շանթ Հարությունյանի մայրական կողմը Կապանից է, բայց շատ կապանցիներ անթույլատրելի են համարել նրա արարքըAravot.am-ը գրում է.

Ինչպես պարզեցինք՝ Շանթ Հարությունյանի մայրական կողմը Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղից է, սակայն այս պահին նրա հարազատներից եւ ոչ մեկը գյուղում չի բնակվում: Գյուղացիները Շանթ Հարությունյանի կողմից երեկ մայրաքաղաքում կազմակերպված հեղափոխություն փորձի վերաբերյալ նույնիսկ չեն էլ խոսում: Շանթ Հարությունյանին Կապանում ծանոթ մարդկանցից որքանով տեղեկացանք, նա 1990-ականներին Կապանում մեծ մասնակցություն է ունեցել Արցախյան գոյամարտի պատերազմական գործողություններին, ուստի շատերի կողմից էր ընդունված ու հարգված, նույնիսկ 2003թ.-ին պատգամավորության իր թեկնածությունն էր առաջադրել, բայց չի ընտրվել (չճշտված տեղեկություններով մրցակիցը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էր): 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ