Գրիգորի Լեպսի օգտին խնդրագիրը ԱՄՆ-ում 8000 ստորագրություն է հավաքել


19:36 , 6 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Ռուս երգիչ Գրիգորի Լեպսի հանդեպ ամերիկյան կառավարության կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցները վերացնելու պահանջը ներկայացնող խնդրագիրը Սպիտակ տան կայքում 7.8 հազար ստորագրություն է հավաքել:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն՝ խնդրագիրը կայքում հրապարակվել է նոյեմբերի 2-ին: ԱՄՆ վարչակազմի քննարկմանը ներկայացվելու համար խնդրագիրը պետք է մինչ դեկտեմբերի 2-ը հավաքի 100 հազար ստորագրություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ