19:29 , 6 նոյեմբեր, 2013
Aravot.am-ը գրում է.
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով` արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արտակ Ա.Հարությունյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետ` ազատվելով գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության պետի պաշտոնից: ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով նշանակումներ են կատարվել նաև ՀՀ դատախազության աշխատակազմի կենտրոնական մարմնում: ՀՀ դատախազության աշխատակազմի կազմակերպամեթոդական բաժնի պետ է նշանակվել Կարինե Սաֆարյանը`ազատվելով ՀՀ դատախազության աշխատակազմի արարողակարգի, դատախազների սպասարկման և կազմակերպամեթոդական վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ