Lonely Planet-ը թվարկել է զբոսաշրջության համար լավագույն երկրները


00:19 , 7 նոյեմբեր, 2013

 Lonely Planet զբոսաշրջային ուղեցույցը թվարկել է 2014-ին զբոսաշրջային այցելությունների համար լավագույն երկրները: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ըստ հայտնրահայտ ամսագրի՝ զբոսաշրջիկների համար ամենահետաքրքիր վայրերի ցուցակի 10-րդ հորիզոնականը զբաղեցրել է հեքիաթային Մալազիան: Առաջին տեղում է Բրազիլիան, նրան համապատասխանաբար զիջում են Անտարկտիկան եւ Շոտլանդիան: 

Ըստ Lonely Planet զբոսաշրջային ուղեցույցի՝ 2014-ին զբոսաշրջային այցելությունների համար լավագույն երկրների տասնյակը ունի հետեւյալ տեսքը.

1. Բրազիլիա
2. Անտարկտիկա
3. Շոտլանդիա
4. Շվեդիա
5. Մալավի
6. Մեքսիկա
7. Սեյշելյան կղզիներ
8. Բելգիա
9. Մակեդոնիա
10. Մալազիա