Ոստիկան շները թոշակ կստանան


05:23 , 7 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Անգլիայի Նոթինգհեմփշիր կոմսությունում թոշակի անցած շներին կնշանակեն 500 ֆունտ սթեռլինգի կենսաթոշակ, հայտնում է Sky News-ը:

Թոշակը կվճարվի 3 տարի անց այն բանից հետո, երբ կենդանիները դադարեն կատարել իրենց պարտականությունները:

Գումարը, որ հատկացվելու է շներին որպես կենսաթոշակ, նախատեսված է անասնաբուժական ծառայությունների համար: Այն կտրամադրվի շներին խնամողների պահանջով: Շներին սովորաբար խնամում են ոստիկանության աշխատակիցները, որոնք ավելի վաղ աշխատել էին կենդանիների հետ: 

Ներկայում Նոթինգհեմփշիրի ոստիկանության բաժանմունքում ծառայում է 26 շուն, որոնց վարժեցրել են հայտնաբերել թմրանյութեր, պայթուցիկներ, ինչպես նաև կասկածյալներին: 

Ծառայողական շներն աշխատում են 6-7 տարի, ապա «գնում են թոշակի»: Ծառայությունից տարեկան միջինը հեռանում է 6 շուն: