Հակոբ Ինջիղուլյանին մոտ օրերս կտան ձմեռային քաղաքացիական հագուստ


19:11 , 6 նոյեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Մի քանի օր առաջ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակի ներկայացուցիչները հերթական անգամ հանդիպել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատների հետ:

«Հանդիպման ժամանակ մենք Հակոբին նամակ փոխանցեցինք: Մեզ ասացին, որ օրերս Բաքվի ԿԽՄԿ ներկայացուցիչները կհանդիպեն նրան ու կտան մեր նամակը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Ինջիղուլյանի եղբայր Հարութ Ինջիղուլյանը:

Բացի այդ ԿԽՄԿ-ում Հակոբի հարազատներին ասել են, որ օրերս` եղանակային փոփոխության հետ կապված, նրան կտրամադրվի ձմեռային քաղաքացիական հագուստ:

Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանում է հայտնվել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը: Հայ զինծառայողը չի կողմնորոշվել տեղանքում: