Սերժ Սարգսյանն ընդունել է Ավստրիայի ՍԴ նախագահ Գերհարդ Հոլզինգերի գլխավորած պատվիրակությանը


18:39 , 6 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի սահմանադրական դատարանի պատվիրակության անդամներին՝ Ավստրիայի ՍԴ նախագահ Գերհարդ Հոլզինգերի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախագահը ողջունել է պատվիրակության անդամներին մեր երկրում և ընդգծել, որ նման բարձրաստիճան այցելությունները հնարավորություն են ընձեռնում համակողմանիորեն քննարկելու երկրների արդարադատության համակարգերի արդի խնդիրները, դրանց հաղթահարման հնարավորություններն ու ոլորտի ձեռքբերումները, ինչպես նաև փորձի փոխանակում կատարելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ