18:27 , 6 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը նույնն է թե ձեռք բարձրացնես հարազատիդ վրա. Tert.am–ի հետ զրույցում նման գնահատական տվեց ՀՀ ոստիկանապետի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր Գրիգոր Բադիրյանը՝ ասելով. «Հարցին բարոյական տեսանկյունից մոտենալիս կարելի է արձանագրել, որ ոստիկանի վրա ձեռք բարձրացնողը, եթե այդ մարդը այս հասարակության մի մասն է իրեն համարում, նույնն է՝ ինչ-որ ձեռք բարձրացնի իր երեխայի, հորեղբոր տղայի, իր հարևանի վրա»:
Իսկ իրավական տեսանկյունից հարցին մոտենալով` Գրիգոր Բադիրյանը նշեց, որ երեկՄաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների ընթացքում Ոստիկանության գործողությունները համաչափ էին և բխում էին «Ոստիկանության մասին» օրենքից:
Ոստիկանապետի խորհրդականը հավելեց, որ «Ոստիկանության մասին» օրենքով՝ ոստիկանների վրա դրված է պարտավորություն, որպեսզի համապատասխան իրավիճակ ստեղծվելու դեպքում, անհրաժեշտության դեպքում «դինամիկ» և «համաչափ» համապատասխան ուժ գործադրի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ