Վալերի Ալեքսանյանին թույլ չէին տալիս հրաժեշտ տալ հորը


18:21 , 6 նոյեմբեր, 2013

Վալերի Ալեքսանյանին թույլ չէին տալիս հրաժեշտ տալ հորըArmsport.am-ը գրում է.
Հայաստանի հավաքականի պաշտպան Վալերի Ալեքսանյանը խզել է իրանական «Ռահ Ահանի» հետ պայմանագիրը: Ֆուտբոլիստը armsport.am-ին հայտնեց, որ խիստ վիրավորված է ակումբի պահվածքից, ինչի պատճառով էլ որոշել է հեռանալ ակումբից: 
 
«Մի քանի օր առաջ զրուցեցի գլխավոր մարզչի հետ: Նա ինձ ասաց, որ ցանկանում է, որ մնամ թիմում: Մարզիչը նշեց, որ թիմից հեռացնում են բրազիլացի լեգեոներին, իսկ ինձ տեսնում է հենակետայինի դիրքում: Երեկ տեղեկացա, որ Երեւանում մահացել է հայրս: Բնականաբար շտապեցի ակումբից խնդրել անձնագիրս, որպեսզի մեկնեմ Հայաստան: Ակումբը մերժեց տրամադրել անձնագիրս՝ պատճառաբանելով, որ աշխատանքային վիզաս դեռ պատրաստ չէ: Կարծում եմ՝ կհասկանաք, թե ինչ վիճակ էր ինձ մոտ, եւ ես ասացի, որ ինչ գնով էլ լինի, պետք է տաք անձնագիրս: Ավելացրի նաև, որ չեմ ցանկանում մնալ այս թիմում, եթե ինձ համար նման ծանր վիճակում արհեստական խնդիրներ են ստեղծում եւ չեն մտնում իմ դրության մեջ»: 
 
Ֆուտբոլիստը պատրաստվում է վաղը ժամանել Երեւան: