18:17 , 6 նոյեմբեր, 2013
Առաջին հայացքից հանդարտ ու առանց որևէ փոփոխություն տեղի ունեցող ՖԲ-ում իրականում հայտնիների մենամարտ է: Մեր Ֆբ-յան հայտնի դեմքերը առանց հապաղելու իրար ստատուսների միջոցով սկսել են «կծել»: Իրար տարբեր աստիճանի մեղադրանքներ են ներկայացնում, մեկը մյուսի հասցեին բացահայտումներ են անում, որով էլ թույլացնում են մեկը մյուսի դիրքերը:
Ալեն, Պետո, Մենուա, դուք այս մանկական կռիվ-կռիվ խաղալով ամեն մեկդ ոչ թե պահում եք ձեր մաքուր անունն ու վարկանիշը, այլ մարդկանց աչքի առաջ այն միանգամից քցում եք: Ինչ եք ստանում իրար վիրավորելուց, իրար դեմ ինչ որ գաղտնիքներ բացելուց: Կարող եմ ասել ձեզ, որ ոչ մաքուր մարդ կա, ոչ էլ առանց սխալի, ու, մեջներցդ էլ ճղվեք, չեք կարա ապացուցեք, որ դուք անմեղ կամ միշտ մաքուր մարդ եք եղել: Քանի որ դուք հանրային անձնավորություն եք, շատերը գիտեն ձեր ով լինելու մասին, էնպես որ ՖԲ հայությունը կարիք չունի ձեր մասին նորանոր բացահայտումների:
Հասկանում եմ, որ ձեր խաչմերուկները իրար հատվել են, բայց ամեն մեկդ ինքն իրեն կառավարի ու բարձր պահելով վերջ տվեք էս մանկական խաղին:
«Մի պալիտ արեք» իրար, ազգը նորանոր անակնկալների կարիք չունի, այն էլ ձեր մասին: