18:15 , 6 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ադրբեջանական բանակում զինվորը կրակել է ծառայակից ընկերոջ վրա: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ՊՆ մամլո ծառայությունը, պատահարը տեղի է ունեցել N զորամասում:
Հաղորդվում է, որ ադրբեջանական բանակի զինվոր 19-ամյա Զեյնալով Տուրալ Սարդարօղլուն զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով կրակել է 19-ամյա մեկ այլ զինվորի՝ Շահբազով Մուրադ Ինթիգամօղլուի վրա:
Տուժածը հոսպիտալացվել է, ընթանում է հետաքննություն: