19:56 , 6 նոյեմբեր, 2013
ՀՀ-ում Լիտվայի դեսպանն առաջարկել է քննարկել Երևանում Լիտվայի հրապարակ ունենալու հնարավորությունը: «Այն զգալի և տեսանելի փոփոխությունները, որոնք կատարվում են Երևանում, գնահատելի են: Եվ, ըստ այդմ, պետք է քայլեր ձեռնարկենք Երևանի հետ գործակցությունն էլ ավելի ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ»,- Տարոն Մարգարյանի հետ հանդիպմանը նշել է Էրիկաս Պետրիկասը: