21:03 , 6 նոյեմբեր, 2013
Յուրաքանչյուր կնոջ համար ներքնազգեստը ոչ միայն ամենաօրյա անհրաժեշտ պարագա է, բայց նաև առավել սեքսուալ և մարմնին մոտ իր: Ինչպես ասում են, գեղեցիկ ներքնազգեստը բարձրագույն կրթության պես է- այն չի երևում, սակայն բարձրացնում է ինքնագնահատականը: Եվ իրոք դա այդպես է, քանի որ խելահեղ գեղեցիկ ներքնազգեստը կստիպի յուրաքանչյուր կնոջն իրեն աստվածուհի զգալ: Իսկ Դուք երբևէ մտածե՞լ եք ներքնազգեստի պատմության մասին:
Մինչև վերջին ժամանակները «ներքնազգեստ» տերմինն ընդհանրապես գոյություն չուներ: Հին ժամանակներում մարդիկ վերնաշապիկի նման հագուստներ էին հագնում մերկ մարմնի վրա: Ապա հայտնվեցին զգեստներ, որոնց տակից հագնում էին շատ հասարակ վերնաշապիկներ: Իսկ մեզ համար ավելի սովորական ներքնազգեստները հայտնվեցին Միջնադարում:

16-17-րդ դարերի ժամանակագրության մեջ նշված է, որ այն մարդիկ, ովքեր հագուստի տակից վերնաշապիկ էին կրում, բավականին հարուստ էին, քանի որ այն ժամանակներում ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ այդպիսի ներքնազգեստ գնել:

Ներկայիս կիսավարտիքներ հիշեցնող իրերն առաջին անգամ հայտնվել են 19-րդ դարում: Վերածննդի դարաշրջանում դրանք կրում էին կուրտիզանուհիները:

Որոշ ժամանակ անց կիսավարտիքները հեղինակություն ձեռք բերեցին՝ սկզբում ազնվական, ապա նաև այլ խավերի կանանց շրջանակներում: 19-րդ դարում սկսեցին կորսետներ կրել, որոնք շատ կիպ էին կապում և կիսավարտիքների վերևի մասը մնում էր կորսետի տակ: Որպեսզի ամեն անգամ այն արձակելու կարիք չլիներ, կիսավարտիքի մեջտեղում բացվածք էին թողնում:

Մոտ 20-րդ դարում դրանք սկսեցին կարել: Սակայն ավելի պահպանողական կանայք շարունակում էին կրել բացվածքով կիսավարտիքները և երիտասարդների նորարարությունն անբարո էին համարում:

19-րդ և 20-րդ դարերի միջև արդեն առաջանում է ներքնազգեստի բուն իմաստը: Այդ ժամանակ խոսքը գնում էր կանացի գեղեցկության սիմվոլի, կոկետության և ռոմանտիզմի մասին: Բարձր խավը կրում էր շատ նուրբ կտորներից և բարդ կառուցվածք ունեցող ներքնազգեստներ: Բացի կորսետից, կանացի ներքնազգեստի հավաքածուն բաղկացած էր երկարավուն վարտիքներից, վերնաշապիկներից, կրծկալից, շրջազգեստից, գոտուց և զուգագուլպաների կապիչներից:

Արդեն 20-րդ դարում կանացի վերնաշապիկները զգալիորեն կարճացան և ավելի նեղ դարձան: Դրանք նույնպես շատ գեղեցիկ էին զարդարում:
20-րդ դարի 20-ական թվականներին ներքնազգեստն ավելի ժամանակակից տեսք ստացավ: Նյութերի մեջ առավել մեծ պահանջարկ էին վայելում բնական և արհեստական մետաքսը, գույներից՝ պաստելային գույները, իսկ կառուցվածքն ավելի գրավիչ և էլեգանտ դարձավ:

Ներկայումս մենք կարող ենք խանութներում տարբեր մոդելների և գույների ներքնազգեստներ գտնել: Հիման դրանք ոչ միայն պահարանի մի մասնիկն են կազմում, այլև մեր բնավորության, գրավչության, զգացմունքայնության և սեքսուալության արտահայտումն են, և յուրաքանչյուր իրեն հարգող կինը պետք է բազմաթիվ տարբերակներ ունենա՝ ինչպես ամենօրյա, այնպես էլ հատուկ առիթների համար:


