Ադրբեջանում կոչ են արել ծեծի ենթարկել Եվրոպական շարժման առաջնորդին՝ Երևանում հայկական երաժշտության տակ պարելու պատճառով


18:02 , 6 նոյեմբեր, 2013

Ադրբեջանում կոչ են արել ծեծի ենթարկել Եվրոպական շարժման առաջնորդին՝ Երևանում հայկական երաժշտության տակ պարելու պատճառովPanorama.am-ը գրում է.

Երևանում անցկացված միջազգային միջոցառման շրջանակում Ադրբեջանի Եվրոպական շարժման ղեկավար Ռամին Հաջիլիի՝ հայ աղջիկների հետ ռեստորանում պարելու մասին տեսանյութը իրարանցում է առաջացրել Ադրբեջանում:

Ադրբեջանի «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության նախագահ Հաֆիզ Հաջիևը կոչ է արել ծեծի ենթարկել Եվրոպական շարժման առաջնորդին: Նշենք, որ Հաֆիզ Հաջիևը հայտնի է իր տարօրինակ հայտարարություններով, օրինակ, կոչ է արել վճարել 10 հազար եվրո նրան, ով կկտրի Նախիջևանում հայերի ջարդերի մասին պատմող գրքի հեղինակ Աքրամ Այլիսլիի ականջը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ