18:00 , 6 նոյեմբեր, 2013
2013 թվականի հուլիսի 8-ին Կոտայքի մարզի Արագյուղ գյուղում գտնվող հայրական տան այգում ծառից վայր ընկնելու հետևանքով Լուսինե Հրանտի Վարդանյանը՝ ծնված 27.07.1979 թ., ստանում է ծանր զուգակցված ողնաշար-ողնուղեղային վնասվածք՝ Th6 ողի կոմպրեսիոն բազմաբեկորային կոտրվածք, ողնուղեղի միջին կրծքային հատվածի ծանր սալջարդ ճնշում` ֆունկցիոնալ տոտալ ախտահարմամբ, ցիրկուլացիայի խանգարմամբ, որի հետևանքով կրծքային 5-րդ սիգմենտից ներքև բացակայում են կամային շարժումները և զգացողությունները:
Մինչև օրս Լուսինեն գտնվում է Տրավմատիկ Վերականգնողական Կենտրոնում և ստանում է ստացիոնար բուժում: Փաստացի գտնվում է անշարժ անկողնային վիճակում և վնասվածքը պահանջում է երկարատև բուժում արտասահմանում, որը կախված է ֆինանսական զգալի ծախսերից: Սկզբնական բուժումը կլինի Ուկրաինայի Սակի քաղաքում:
34-ամյա Լուսինե Վարդանյանը ամուսնացած է, ունի մեկ աղջիկ՝ 10 տարեկան:
Լուսինե Վարդանյանը 1996-1999 թթ. սովորել է բժշկական ուսումնարանում:
2004-2009թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում:
1999-2013թթ. (մինչ դեպքը պատահելը) աշխատել է Կոտայքի մարզի Սարալանջի հիմնական դպրոցում՝ որպես դասվար:
Լուսինեյի երեխան գտնվում է միայն հոր խնամքի տակ: Ընտանիքը գտնվում է ֆինանսապես ծանր վիճակում: Չունեն բնակարան, երեխան և ամուսինը ապրում են վարձով:
ԼՈՒՍԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԲՈՒԺՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ Է ՊԵՏՔ:
Գումար կարող եք փոխանցել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ-ի հետևյալ հաշվեհամարին՝ ցանկացած այլ բանկից:
Բանկային հաշիվ 220181166715000–Դավիթ Վարդանյանին (Լուսինե Վարդանյանի եղբոր անունով):
Հեռ.՝ 055802240 Դավիթ Վարդանյան