17:56 , 6 նոյեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Human Rights Defense իրավապաշտպան կազմակերպությունն իր անհանգստությունն է հայտնում Հայաստանում ոստիկանության կողմից քրեական դատավարական օրենսգրքի դրույթների խախտման կապակցությամբ:
Համաձայն հայկական ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներին` ս.թ. նոյեմբերի 5-ին ձերբակալվել է հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը և նրա կողմնակիցները, որոնք պահում են ոստիկանական տեղամասում` դրանով իսկ խախտելով քաղաքացուն ձերբակալելու վերաբերյալ օրենսգրքով սահմանված ժամկետները: Հայաստանի քաղաքացուն ապօրինի կերպով ազատազրկելը և սահմանված ժամկետից ավել կալանքի տակ պահելը օրենքի կոպիտ խախտում է, և մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության, հայտարարել են կազմակերպությունում:
Human Rights Defense իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում առաջնորդվել օրենքի հետ կապ չունեցող միջոցներով ամհիմն ձերբակալություններ չիրականացնել: