20:41 , 6 նոյեմբեր, 2013
Doctors.am-ը գրում է.
Հոլանդացի և շոտլանդացի գիտնականներն ապացուցել են, որ աղեհամակարգում նորմալ միկրոֆլորան վերականգնելու համար անհրաժեշտ է բացի պրոբիոտիկներից (օգտակար մանրէներ) սննդակարգի մեջ ներառել նաև պրեբիոտիկներ (սնունդ` օգտակար մանրէների համար):
Գիտնականների կարծիքով` աղեհամակարգի օգտակար մանրէների համար լավագույն սնունդը սպիտակաձավարից տարատեսակ շիլաներն են: Գիտնականները յոգուրտը համեմատել են բույսերի սերմերի հետ, իսկ շիլան` անձրևի` առանց որի բույսերը չեն ապրի:
Միայն շիլաների հետ համատեղ յոգուրտները կարող են օգտակար համարվել, իսկ առանց շիլայի յոգուրտը ոչ այլ ինչ է, քան աղանդեր: