Ամերիկացին WSOP պոկերով շահել է 8,4 մլն դոլար


20:31 , 6 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ամերիկացի Ռայան Ռիեսը շահել է պոկերի համաշխարհային սերիայի գլխավոր մրցանակը, հայտնում է Associated Press-ը: 

23-ամյա պրոֆեսիոնալը, բացի WSOP ME ոսկե շղթային արժանանալուց, իր դրամապանակը հարստացել է 8,4 մլն դոլարով: 

Նա կարողացել է հաղթող դուրս գալ ԱՄՆ մեկ այլ ներկայացուցչի դեմ պայքարում:

Չեմպիոնական տիտղոսի համար Ռիեսը առաջ է անցել պոկերի 6352 խաղացողից: 

Մրցակցին չեզոքացնելու համար երիտասարդ ամերիկացուն անհրաժեշտ է եղել 45 րոպե: