16:37 , 6 նոյեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարացման նպատակով Հայաստանը Ռուսաստանից արտոնյալ պայմաններով վարկ կվերցնի: eMedia.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին այսօր ասուլիսում տեղեկացրեց ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի քարտուղար Վահրամ Պետրոսյանը:
«Գոյություն ունի ատոմային էլեկտրակայանի շահագործման նախագծային ժամկետ: Մեր դեպքում այն կազմում է 30 տարի և ավարտվում է 2016թ-ի սեպտեմբերին: Ռուսաստանում և Ուկրաինայում նմանատիպ ատոմակայանների ժամկետների երկարացման փորձ արդեն գոյություն ունի: Մենք բավականին լավ տիրապետում ենք այդ հարցին, ծրագրերը պատրաստ են, ՀՀ կառավարությունը արդեն կայացրել է շահագործման ժամկետը երկարաձգելու որոշում»,- ասաց Պետրոսյանը:
Աշխատանքները կիրականացվեն հիմնականում ռուսաստանյան կազմակերպությունների կողմից՝ ներգրավելով նաև Հայաստանի մասնագիտացված կազմակերպությունները: Փաստացի՝ մինչ լիցենզիա ստանալը մնացել է 3 տարուց պակաս ժամանակ, հետևաբար պետք է ավելի խիստ ռեժիմով աշխատել, քանի որ շահագործման երկարացման աշխատանքները սովորաբար ավելի երկար են տևում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ