15:30 , 6 նոյեմբեր, 2013
Pastinfo.am-ը գրում է.
Դերասան Վարդան Պետրոսյանը, ով ինքնազգացության վատթարացման պատճառով այսօր կեսօրից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր «Էրեբուն» բժշկական կենտրոն, համապատասխան հետազոտություններ է անցել: Արդյունքում բժիշկներն եկել են եզրակացության, որ այս պահին նա հոսպիտալացման կարիք չունի:
Վ.Պետրոսյանի մոտ արձանագրվել են արյան ճնշման տատանումներ: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը՝ հավելելով, որ, թերևս նյարդային խնդիրների հետ կապված, Վ.Պետրոսյանին այս պահին շտապօգնության մեքենան տեղափոխում է Սթրեսս-կենտրոն: