«Բորուսիա»-«Արսենալ». բուքմեյքերական կանխատեսումներ


15:24 , 6 նոյեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» կհյուրընկալի Լոնդոնի «Արսենալին»:

William hill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ համարում է դաշտի տերերին` վերջիններիս հաղթանակը գնահատելով 1.67 գործակցով: Արսեն Վենգերի թիմի հաղթանակի հավանականությունն ունի 5.00 գործակիցը, իսկ ոչ ոքին գնահատվում է 3.75 գործակցով:

Նշենք, որ բուքմեյքերական կենտրոնը Մխիթարյանի գոլ խփելու հավանականությունը գնահատում է 2.50 գործակցով, նրան գերազանցում է միայն Լևանդովսկին, ում գոլ հեղինակելու հավանականությունն ունի 1.91 գործակիցը:

«Բորուսիա»-«Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին։