Նյու Յորքը նոր քաղաքապետ ունի


14:48 , 6 նոյեմբեր, 2013

Yerevannews.am-ը գրում է.

Նյու Յորքի նոր քաղաքապետ է դարձել դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ 52 ամյա փաստաբան Բիլլ դե Բլազիոն: Նա դառնալու է առաջին դեմոկրատ քաղաքապետը սկսած 1989 թվականից և երորդը Նյու Յորքի ամբողջ պատմության ընթացքում:

Նախնական տվյալներով Բլազիոն իր մրցակից հանրապետական Ջո Լոթայից առաջ է անցել 40%-ով: Քաղաքական գործչին հաջողվել է գրավել ընտրողների համակրանքը սոցիալական անհավասարությունը հաղթահարելու և ոստիկանական բարձիթողության դեմ պայքարի կարգախոսներով:

Բոլոր ամերիկյան լրատվամիջոցները վերջինիս հաղթանակը համարում են շշմեցուցիչ: Նախնական տվյալներով դե Բլազիլիոի օգտին իրենց ձայն են տվել ընտրողնեերի 73%-ը, իսկ նրա մրցակից Ջոզեֆ Լոթայի օգտին քվեարկել են ընդամենը 24%-ը: Հանրապետական Ջոզեֆ Լոթան խոստացել էր շարունակել Մայքլ Բլումբերգի քաղաքականությունը, իսկ դե Բլազիոն քննադատում էր նրան:

«Հարուստ նյույորքցիները իրենց սեփական քաղաքապետն են ունեցել,ինչը բերել է նրան, որ քաղաքի բնակչության 46%-ը մոտեցել են աղքատության եզերքին»,- հայտարարել է դեմոկրատը իր ծրագրում և ելույթների ժամանակ: Դե Բլազիոն խոստացել էր պայքարել սոցիալական անհավասարության հետ, քննադատում էր նյույորքայն ոստիկանության աշխատանքի բռնի մեթոդները, հանդես էր գալիս 500.000 դոլարը գերազանցող բնակիչների հարկերը բարձրացնելու օգտին: