14:26 , 6 նոյեմբեր, 2013
Ինչպես միշտ, ճիշտ դուրս եկա:
ORT-ի ռեպորտաժն ու սևեւռուն ուշադրությունը «Երեւանի կենտրոնում տեղի ունեցած հեղափոխությանն ու թոզ ու դումանին» միանշանակ հավաստեցին` ռուսների սրտով չէր մեր աննամուս, օյ, կներեք, անանիմուս (յախկ, ինչ կեղտոտ բառ է) հեղափոխությունը:
Եւ պայթունները ուղերձ էին բոլոր «անանիմկեքին»` չհամարձակվեն վերցնել իրենց ռուսոֆիլների ձեռքից Ազատության հրապարակը... ներող, բայց ազատամարտիկներին «ոմանք» այնտեղ հենց այնպես չեն նստեցրել, իշխանություններն էլ հենց այնպես Վոլոդյային` ոչ Պուտին, այլ` Ավետիսյան, հենց այնպես չեն ձերբակալել (բարեւ, թանկագին գնդապետ Ռուզենսկի. Ադրբեջանն ուշի-ուշով հետեւում է Ռուսաստանը ձեզ գործից հանելու է, թե` ոչ. ՀԱՊԿ-որեն Ղարաբաղին խառնվելու ձեր մտքերի համար... ի դեպ. մենք էլ ենք հետեւում դրան):
Եվ ուրեմն` Ռուսաստանն ասաց Շանթին եւ նրա հետեւում կանգնածներին, էդ ձեր մտքով անցե՞լ է Պուտինին «դիմավորել». հլը տեսեք, թե մենք ձեզ ոնց կդիմավորենք:
Դիմավորեցին:
Ռուսաստանն «անանիմկեքին» ասաց. էդ ձեր մտքով անցել է Վիլնյուսում բան-նման ստորագրե՞լ: Դրա՞ համար եք ձեր` Հայաստան «կոչվածի» տեղը վիլնյուսյան գագաթնաժողովի փաստաթղթում անանիմկա, իմա` դատարկ թողել, որ ինչ-որ իքս պահի ինչով ուզեք լցնե՞նք:
չհամարձակվե`ք:
Ռուսաստանն ասաց. էդ ձեր մտքով անցե՞լ է հանդիպել Ալիեւի հետ:
Լավ է արել, որ անցել է, բայց` մեր սցենարով պիտի հանդիպես, Սերժ Ազատիչ (սցենարին կանդրադառնամ այլ անգամ):
Կհանդիպեք նոյեմբերին:
Հ.Գ. Փաստորեն, մինչ վիլնյուսյան գագաթնաժողով:
Բա: