ՖԻՖԱ-ն կարող է հրաժարվել անցումային խաղերից


14:30 , 6 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն ակնարկել է, որ մոտ ապագայում կարող են չեղյալ համարվել անցումային խաղերը:

«Գիտակցում ենք, որ անցումային խաղերն անցնում են լարված պայքարում, անզիջում են և դիտարժան:

Բայց մենք պետք է տարբերակներ գտնենք, թե ինչպես կարելի է «Մունդիալ»-ին մասնակցել առանց անցումային խաղերի»,-Բլատերի խոսքերը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: