14:24 , 6 նոյեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացին, դրական եմ գնահատում: Ամեն դեպքում նկատելի են այն ջանքերը, որոնք ուղղված են բանակցային պրոցեսը փակուղուց հանելուն ու նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելուն»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, ասաց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը:
Անդրադառնալով հայտարարությունում տեղ գտած այն ձևակերպմանը, թե՝ «ռազմական գործողությունները, մասնավորապես այս պահին, կարող են դիտարկվել միայն որպես խաղաղ գործընթացը խափանելու փորձ», խորհրդարանականը նշեց, որ դրական է, երբ համանախագահները գնահատական են տալիս հավանական ռազմական գործողություն հրահրողին:
«Սակայն, միաժամանակ պետք է նշեմ, որ հայտարարությունը որոշակի առումով թերի էր, որովհետև շատ դեպքերում համանախագահները չեն բացում փակագծերը և իրենց գնահատականները հնչեցնում են անուղղակի ձևով: Չի խոսվում պատերազմ սանձազերծողի քայլերի իրավական, քաղաքական հետևանքների մասին»,- նշեց Ս. Նիկոյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ