Սերժ Սարգսյանն առաջարկել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը


14:12 , 6 նոյեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պակատի նախագահի պաշտոնում առաջարկել է Իշխանի Զաքարյանի թեկնածությունը:

Aysor.am-ին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանն ասաց, որ իրենք քիչ առաջ են ստացել Նախագահի գրությունը:

Նշենք, որ ՎՊ նախագահի նշանակման հարցը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում: 

Հիշեցնենք՝ երեկ լրացավ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը: