13:56 , 6 նոյեմբեր, 2013Մեր օրերում գրեթե բոլորի մոտ կարելի է գտնել ժամանակակից համակարգչային տեխնիկա: Սմարթֆոները մեզ թույլ են տալիս միշտ կապված լինել տեղեկատվության տվյալների հսկայական բազային: Գիտնականների աչքից չի վրիպել այն փաստը, որ գրեթե յուրաքանչյուրի գրպանում կարելի է գտնել մինի սուպերհամակարգիչներ ու, օգտագործելով այդ փաստը, նրանք փորձել են օգտագործել սմարթֆոնները աշխարհը փոխելու համար: Եկեք տեսնենք թե ինչպես.
10 Աղտոտվածության մոնիտորներ

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները փոքրիկ սմարթֆոն են ստեղծել, որը կարողանում է հետևել օդի աղտոտվածությանը: Համակարգն օգտագործում է CitySense հավելվածը, որը թույլ է տալիս տեղեկատվության տվյալներ հավաքել սենսորների միջոցով ու ստանալ օդի աղտոտվածության ընդհանուր պատկերը: Սրա շնորհիվ լուսանկարները կարող են տեսնել ոչ միայն նրանք, ովքեր սենսորներ ունեն, այլ նաև մյուսները: Այդպիսով, ասթմայով տառապող մարդիկ, օդի աղտոտվածության աստիճանը հաշվի առնելով, կարող են կողմնորոշվել` որ տարածքներից խուսափեն այդ օրը:
Այս ծրագրի փորձարկումն առաջին անգամ անց է կացվել Սան Դիեգոյում, որտեղ ավանդական համակարգով աշխատող ընդամենը 10 կայան կա, որոնք հետևում են բնակավայրի աղտոտվածության մակարդակին: Հետազոտողները նշում են, որ եթե 3.1 միլիոն բնակիչներից միայն 100-ը մոտ լինի այս ծրագիրին ու այն օգտագործվի, ապա ավելի հեշտ կլինի հավաքել տարածաշրջանի տարբեր անկյունների աղտոտվածության մանրամասն տվյալները, որն այլ կերպ ուղղակի հնարավոր չէր լինի կուտակել:
9 Շարժական մանրադիտակ

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները շարժական մանրադիտակ են ստեղծել, որը հնարավորություն է տալիս ստանալ վիրուսային մանրէների պատկերներ: Սարքը տեղադրվում է սմարթֆոնի հետևի մասում ու նախատեսված է օգտագործել այնպիսի վայրերում, որտեղ լաբորատորիաների ավանդական սարքավորումները հնարավոր չէր լինի օգտագործել: Օրինակ հեռավոր վայրերում, լաբորատորիայի բացակայության պարագայում դրա օգտագործումը բժիշկներին հնարավորություն է տալիս հիվանդների մոտ վիրուսային վարակների ճշգրիտ ախտորոշմում իրականացնել` ավելի արդյունավետ բուժում նշանակելոու համար:
Փոքր-ինչ ավելի թույլ հնարավորություններ ունեցող սարք է նախագծվել Բերքլի քոլեջի ճարտարագետների կողմից, որն ըստ նախագծողների, կարող է հասանելի լինել հասարակության ավելի լայն հատվածին, ինչպես նաև այն հրաշալի գործիք կարող է լինել դպրոցականների համար: Սմարթֆոնների համար նախատեսված այս ծրագրի շնորհիվ դպրոցականները կարող են շրջակա միջավայրից մանրէների լուսանկարներ անել ու դրանց մասին ծանոթագրություններ կարդալ հենց իրենց սմարտֆոններում: Սարքի նախագծող հեղինակները կարծում են, որ այն կարող է կարևոր ու մշտական օգտագործման սարք լինել գիտության դասաժամերի համար:
8 Երկրաշարժեր

Մերօրյա սմարթֆոնները «MEMS» անունը կրող արագաչափ սարքեր են կրում: Իտալիայի երկրաֆիզիկայի ու հրաբխագիտության ազգային ինստիտուտի գիտնականներն օգտագործել են iPhone 4-ի ու 5-ի «MEMS» չիպերը երկրաշարժի ուժգնությունը չափելու համար: Սմարթֆոնները սեյսմոմետրների ցանցի վերածելու միջոցով հնարավոր կլինի արագ արձագանքել երկրաշարժի էպիկենտրոններին ու անհրաժեշտ ռեսուրսներն ավելի շուտ հասցնել այդտեղ: Ապացուցված է, որ սմարթֆոնների արագաչափերը կարողանում են տարբերել ամենօրյա շարժումները (օրինակ վազքը) երկրաշարժից:
Որոշ գիտնականներ հույս ունեն, որ այս տեխնոլոգիան կկարողանան օգտագործել որպես արագ արձագանքման ու արագ նախազգուշացման ցանցային համակարգ: Տարբեր վայրերից ստացված սմարթֆոնների կողմից արձանագրված տվյալները թույլ կտան գիտնականներին կանխատեսել հնարավոր հաջորդ երկրաշարժի վայրը, որի արդյունքում հնարավոր կլիներ շատերի կյանքը փրկել:
7 Բժշկական հարմարանքներ

Սմարթֆոնների` որպես բջջային համակարգիչներ ծառայելը հնարավորություն է տալիս բժիշկներին դրանք օգտագործել այն վայրերում, որտեղ նրանք չեն կարող լաբորատորիաները կամ էլ հիվանդանոցներում առկա սարքավորումները օգտագործել: Զարգացող երկրներում բժշկական ամենատարածված խնդիրներից է վատ տեսողությունը: Տեսողության հետ կապված շատ խնդիրներ, որոնցով տառապում են միլիարդավոր մարդիկ, կարելի է շտկել օպտիկական ակնոց կրելով: Ակնոց ձեռք բերելը համեմատաբար ավելի էժան կարող է լինել, սակայն աչքերի հետազոտությունն ու ախտորոշումը կարող է բավականին թանկ լինել:
Մասաչուսեցի տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները մի սարք են նախագծել, որը հնարավոր է ամրացնել սմարթֆոններին: Օգտագործողները այն պետք է մոտեցնեն իրենց աչքին ու համակարգը լազերի միջոցով ավտոմատ կախտորոշի աչքի խնդիրները ու տեղեկատվություն կտրամադրի այն մասին, թե ինչ է անհրաժեշտ բուժման համար: Սարքն ընդամենը 2 դոլար արժե և կարող է բազմաթիվ մարդկանց կյանքում մեծ դեր խաղալ:
Աչքերի ախտորոշումը միայն մի օրինակ էր, որ բերվեց: Իրականում սմարթֆոններով հնարավոր է իրականացնել նաև ականջի վարակների, երիկամների աշխատանքի ու սննդային ալերգիաների ախտորոշում: Ուղղակի անհրաժեշտ է ձեռք բերել համապատասխան սարքերը ու ավելացնել սմարթֆոնին:
6 Եղանակի կանխատեսում

Արբանյակների միջոցով եղանակի փոփոխություններին հետևելը երբեմն կարող է այնքան էլ հեշտ չլինել: Տիեզերքից երբեմն դժվար է տարբերել ձնածածկ տարածքը ամպածածկից: Այդ պատճառով գիտնականները նախագծել են iOS հավելված` «SatCam»-ը: Երբ եղանակի փոփոխությունների հետևող արբանյակը հայտնվում է տիեզերքում այս ծրագիրը ազդանշան է ուղարկում սմարթֆոնին: Ազդանշանը ստանալով` անհրաժեշտ է ուղղակի լուսանկարել երկինքը ու հորիզոնը: Լուսանկարներն այնուհետև ավտոմատ հաղորդվում են եղանակի հետազոտության կենտրոն, որտեղ էլ, ստացված տվյալների միջոցով, կարողանում են ավելի ճշգրիտ կանխատեսումներ կատարել: Իսկ օգնության դիմաց մարդիկ ստանում են արբանյակի կողմից արված այն վայրի լուսանկարը, որտեղ այդ պահին նրանք կանգնած են եղել, չնայած, մարդկանց այդ լուսանկարում նշմարելն այնքան էլ հեշտ չէ: Ծրագրի նախագծողները Վիսկոնսինի համալսարանի գիտնականներն են:
5 Մեծածավալ տվյալների կուտակում

Լոնդոնի Իմպերիալ քոլեջի Վարակիչ հիվանդությունների ու համաճարակաբանության ֆակուլտետի գիտնականները սմարթֆոնների համար նախատեսված մի հավելված են նախագծել` «EpiCollect», որը գիտնականներին հնարավորություն է տալիս հեշտությամբ կուտակել կամ հավաքել անհրաժեշտ տվյալները համապատասխան տարածքներից: Այս ծրագիրն արդեն օգտագործում են Արևելյան Աֆրիկայում, որտեղ 86,000 կենդանիների մասին տվյալներ են հավաքվում Android համակարգով աշխատող 23 հեռախոսների միջոցով, որոնք նվիրաբերվել էին «Google» ընկերության կողմից: Տվյալների հավաքելու այս արագ միջոցով հնարավոր կլինի կանխարգելել հնարավոր վարակների տարածումը:
Բացի այդ, «EpiCollect»-ը օգտագործվել է 60,000 շների գտնվելու տեղի մասին տվյալների կուտակման ու դրանց հետևելու համար, ժամանակին կատաղության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:
4 Սմարթֆոնային արբանյակներ

Որպես արբանյակներ Երկրի ուղեծիր ուղարկելով սմարթֆոններ` երկու տարբեր ծրագրեր են իրականացվել: Մեծ Բրիտանիայի տիեզերական կենտրոնը այս տարվա դեկտեմբերին «Google Nexus One»-ը`որպես «STRaND-1» արբանյակի մաս, տիեզերք է ուղարկել: Նախագծի նպատակն է ստուգել ու ցուցադրել ոչ թանկ սպառողական տեխնոլոգիաների օգտագործումը տիեզերքում: Բացի այդ, այն նաև նպատակ ունի ներգրավվել հանրային մասնակցությունը` գործի դնելով «Scream in Space» սմարթֆոնների համար նախատեսված հավելվածը, որի միջոցով հնարավոր կլինի ուղեծրի համացանցային կապի միջոցով տեսանյութեր հրապարակել:
NASA-ն (ԱՄՆ ավիացիայի և տիեզերական ուսումնասիրությունների գործակալություն) Երկրի ուղեծրով շարժվելու համար «STRaND-1» արբանյակի բացթողումից մի քանի ամիս հետոհեռախոսային արբանյակ է բաց թողել տիեզերք: Նրանց նպատակը նույնն է, ինչ բրիտանացիների կողմից արձակված արբանյակի դեպքում: Այս հեռախոսային արբանյակները կարողանում են նաև լուսանկարել Երկիրը տիեզերքից:
3 Գիտական տեղեկատվության ձեռք բերում

Այսօր արդեն սմարթֆոնների միջոցով գիտնականները հնարավորություն ունեն մարդկանց լայն հատվածների օգնությամբ ավելի շատ անհրաժեշտ տեղեկություններ կուտակել: Օրինակ, օգտագործելով այս ծրագիրը և իրենց սմարթֆոնների միջոցով ուսումնասիրելով բնությունը, մարդիկ կարող են իսկապես մեծ օգնություն ցույց տալ գիտնականներին: Օրինակ, դրա միջոցով հնարավոր կլինի ուսումնասիրել բազմաթիվ ծառատեսակներ, անգամ թռչունների բազմացումը և այլն: NASA-ն նույնպես նման ծրագիր է նախագծել սմարթֆոնների համար, որը թույլ է տալիս դրա օգտագործողններին երկնաքարային կամ աստղային անձրևների մասին տվյալներ արձանագրել ու փոխանցել` այդ թվում դրա տեղը, ժամը և պայծառության աստիճանը: Տվյալները մասնագետներին փոխանցվում են ուսումնասիրության համար, իսկ ծրագրի օգտատերերը տեղեկություններ են ստանում այն մասին, թե որտեղ կարող են հաջորդ անգամ ականատես լինել աստղային անձրևներին:
2 Երջանկության ուսումնասիրություն

Քեմբրիջի համալսարանի հոգեբանություն ու համակարգչային գիտություններ ուսումնասիրող գիտնականները թիմային աշխատանքով սմարթֆոնի համար նախատեսված մի հավելված են նախագծել, որի միջոցով հնարավոր է հետազոտել մարդու տրամադրության փոփոխությունները, որի միջոցով գիտնականները կարծում են, որ կկարողանան հասկանալ, թե ինչպես կարող են մարդիկ ավելի երջանիկ ապրել: Այս ծրագիրը «EmotionSense»-ն է, որը մարդկանց կանոնավոր հարցնում է նրանց տրամադրության մասին ու տվյալներ հավաքում նրանց գտնվելու վայրի, հեռախոսի օգտագործման հաճախականության մասին: Տվյալները միացնելով ու համեմատելով` հետազոտողները փորձում են հասկանալ մարդու վարքի ու նրանց մտքի կամ մտածողության վիճակի միջև կապը: Այն նաև տեղեկություն է փոխանցում, թե ինչպես կարելի է հաղթահարել ընկճախտը: Գիտնականները նշում են, որ այս ծրագիրը հնարավորություն է տալիս մշտական հսկողության տակ պահել օգտատիրոջ հոգեկան առողջությունը, այն դեպքում, երբ հոգեբանների մոտ հաճախող մարդիկ այդ հնարավորությունը չունեն:
1 Ամպային համակարգչային աշխատանք

Գիտությունը հսկայական քանակությամբ տվյալներ է արտադրում, որոնք կուտակելու ու դրանք մշակելու համար համակարգչային հսկայական հզորության կարիք կզգացվի: Դրա համար համօգտագործման համակարգով կարելի է տեղեկատվությունը կամ աշխատանքը մեծ քանակությամբ համակարգիչների միջև կիսել: Համակարգչային մասնագետները մի հավելված են նախագծել, որի միջոցով հնարավոր է Android համակարգով աշխատող միլիարդավոր տեխնիկաների հզորությունն օգտագործել: Այն կոչվում է «BOINC» և թույլ է տալիս օգտագործել հեռախոսի համակարգչային հզորությունները, երբ այն չի օգտագործվում, սակայն դրա մեջ կա էներգիա, օրինակ` գիշերը, երբ այն դրված է լիցքավորման:
Օրինակ, «BOINC»-ի հնարավորություններն օգտագործվում են «FightAIDS@Home» նախագծի շրջանակներում, որն աշխատում է ՁԻԱՀ-ի դեմ նոր դեղամիջոցներ ստանալու ուղղությամբ: Նախագիծը «World Community Grid» նախագծի մի մասն է, որն օգտագործում է դադարի կամ չաշխատող համակարգիչների էներգիան: Սուպերհամակարգչի վրա աշխատելը ժամում 1000$ կարժենար, իսկ այս դեպքում քիչ ծախսերի դիմաց գիտնականներին տրամադրվում են բազմաթիվ «դոնորներ»: