Վարդան Պետրոսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. նրան տեղափոխեցին հիվանդանոց (Տեսանյութ)


14:00 , 6 նոյեմբեր, 2013

Pastinfo.am-ը գրում է.

Այս պահին Կասյան 3 հասցեում գտնվող «Փաստինֆո»-ի թղթակիցը հայտնում է, որ Էրեբունի բժշկական կենտրոնին պատկանող «վերակենդանացում» գրությամբ արդեն 2-րդ շտապ օգնության ավտոմեքենան է ժամանել շենք, որտեղ այս օրերին բնակվում է դերասան Վարդան Պետրոսյանը:

Մեր թղթակցի խոսքով, շտապ օգնության բրիգադը պատգարակով բարձրացել է բնակարան, դերասանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Դերասանին տեղափոխեցին  Էրեբունի հիվանդանոց

Վարդան Պետրոսյանի առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն լրագրողներին առայժմ չի տրվում:

Նշենք, որ նույն հասցեում այսօր առավոտից գտնվում են նաև Ոստիկանության աշխատակիցները, ովքեր եկել են դերասանին ձերբակալելու: