14:18 , 6 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Կյանքը Երկրի վրա կարող էր առաջանալ կավից կամ շնորհիվ այն միացությունների, որոնցից այն բաղկացած է, ենթադրում են ամերիկացի գիտնականնները, ում աշխատանքը հրապարակված է Sceintific Reports գիտական ամսագրում:
Գիտնականների կարծիքով՝ երբ մոլորակն ամբողջությամբ ծածկված է եղել ջրով, հենց կավը կարող էր խաղալ այսպես կոչված ցիտոպլազմայի դեր, որի ներսում էլ հայտնվել են առաջին բջիջները:
Հետազոտողները ենթադրում են, որ դրանք եղել են ճարպի կամ պոլիմերի փոքրագույն մասնիկներ, որոնք եղել են բջջային մեմբրանի նախահայրը, իսկ ամինաթթուներն ու մյուս կենսամոլեկուլները կարող էին ձևավորվել արդեն այդ գոյացությունների ներսում: