2014թ. բյուջեն ևս կունենա սոցիալական ուղղվածություն. Գագիկ Մինասյան


02:18 , 7 նոյեմբեր, 2013

Գագիկ Մինասյան. 2014 թ բյուջեն ևս կունենա սոցիալական ուղղվածությունPanorama.am-ը գրում է.

2014 թ բյուջեն ևս կունենա սոցիալական ուղղվածություն: Անդրադառնալով ԱԺ-ում ընթացող 2014թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկումներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«Ցանկացած խորհրդարանի, կարծում եմ, նաև երկրի համար հաջորդ տարվա բյուջեի քննարկումը, կարևոր հանգրվան են, որովհետև ըստ էության այդ քննարկումներով պայմանավորվում է այն ֆինանսական և ոչ միայն ֆինանսական քաղաքականությունը, որը կիրկնացվի երկրում հաջորդ տարվա ընթացքում: Արվում են շետադրումներ և ցույց է տրվում թե կառավարությունը և իշխանությունները ինչպսի հիմնական թիրախներ են առաձնացրել եկող տարվա համար»,- ասաց Գագիկ Մինասյանը:

«Ինչ վերաբերում է երկող տարվա բյուջեի առանձնահատկություններին, ապա մենք ունենք եկամտային մասի բավականի լավ` շուրջ 10 տոկոս աճ, ծախսային բնագավառում` շուրջ 8 տակոսի աճ: Դեֆիցիտը կազմում է շուրջ 2,6 տակոս` ՀՆԱ-ի նկատմամբ: Դա բավականին լավ ցուցանիշ է, որովհետև ԵՄ-անդամ երկրների համար ռիսկային է համարվում 3 տոկոսից բարձր դեֆիցիտի ցուցանիշը»,- հավելեց բանախոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ