Մի անսպառ թախիծ,
մի տանջող թախիծ
Պարուրում է ինձ
ու զրկու՜մ օդից,
Մի անկոչ կարոտ,
մի անխիղճ կարոտ
Կանչում է անվերջ,
կանչո՜ւմ ինձ քեզ մոտ…
Մի վառվող համբույր,
մի անհագ համբույր
Շրջու՜մ է անվերջ,
փախչում է... բայց ու՞ր....