Սիրել, սպասել, արտասվել, ժպտալ ....


20:03 , 6 նոյեմբեր, 2013
Սիրել, սպասել, արտասվել, ժպտալ

Սիրողին պաշտել, անսերին խղճալ
Փշերից ծակվել չհուսահատվել
Մերժվել և երբեք մերժողին չատել
Ծիածան գտնել հեղեղն անցնելով
Երջանիկ լինել երջանկացնելով
Տալ ու նվիրել, ոչինչ չստանալ
Չսիրված լինել, չնվաստանալ
Սերը համարել լեռան բարձրություն և չ՛պահանջել փոխադարձություն
Ցավ չէ, թե սիրես ու չտիրանաս, Ցավ է սրտումդ, երբ սեր չունենաս.....