12:48 , 6 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Թուրինի «Յուվենթուս»-ի դեմ խաղում դարպասապահ Իկեր Կասիլյասը գերազանցել է Ռաուլի ռեկորդը:
Այժմ Կասիլյասի ակտիվում կա Չեմպիոնների Լիգայում անցկացրած 133 խաղ: Ռաուլը մրցաշարում մասնակցել էր 132 հանդիպման:
Կասիլյասը 15-րդ անգամ է մասնակցում ՉԼ-ին: Առաջին խաղը մրցաշարում նա անցկացրել է 1999թ.: Մրցակիցն «Օլիմպիակոս»-ն էր (3:3):