12:42 , 6 նոյեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
«Առաջիկայում հնարավոր է, որ «5+1 խմբի» հետ միջուկային հարցում համաձայնություն ձեռք բերվի»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը նախօրեին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովին մասնակցելու նպատակով մեկնել է Փարիզ, իսկ նոյեմբերի 7-8-ը Ժնևում պետք է տեղի ունենա Իրանի և «5+1 խմբի» հաջորդ հանդիպումը:
Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ ունեցած հանդիպումից հետ «Ֆրան 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրին, մասնավորապես նշել է. «Հնարավոր է, որ այս շաբաթ «5+1 խմբի» հետ կայանալիք հանդիպման ժամանակ համաձայնություն ձեռք բերվի, սակայն, եթե այս շրջափուլում էլ համաձայնություն ձեռք չբերվի, ոչ մի աղետ տեղի չի ունենա. Դեռևս շատ աշխատանքներ կան, որոնք պետք է իրականացվեն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ