12:18 , 6 նոյեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի բաց մրցույթի արդյունքները շուտով հայտնի կլինեն, հանձնաժողովի անդամներն այսօր էլ կաշխատեն ու կավարտեն: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց մրցութային հանձնաժողովի անդամ, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը և հավելեց, որ արդեն երեկոյան հնարավոր է արդյունքները հայտնի լինեն:
«Ժյուրին աշխատել է, իսկ արդյունքների մասին կհայտնեն: Շինարարական աշխատանքների համար որևիցե բան չի առաջարկվում»,- ասաց նա և այլ մանրամասներ չհայտնեց:
Հավելենք, որ Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի բաց մրցույթին 13 աշխատանք է ներկայացվել, նախագծերը ցուցադրված էին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ էր հայտարարել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ