12:27 , 6 նոյեմբեր, 2013Ֆեյսբուքում բացվել է Հայ երգի թագուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի նոր պաշտոնական էջը:
Ծնվել է 1925թ. հունվարի 9-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ու հրավիրվել Հայաստանի Ռադոյի ժողովրդական նվագարանների անսամբլ` մի ամբողջ կյանք նվիրելով Արամ Մերանգուլյանի գլխավորած նվագախմբին: Երգացանկը ձևավորել է ինչպես հայ դասական, այնպես էլ նորագույն շրջանի աշուղների ստեղծագործություններով, կոմպոզիտորական երգերով: Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները` «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն: Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը: Կատարել է նաև աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործությունները. դրանցից շատերի առաջին կատարողն ինքն է եղել: 1944թ-ից աշխատել է հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլում` որպես մեներգչուհի: 1959թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ Համերգներով հանդես է եկել Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլն։ 2011թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: