12:02 , 6 նոյեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
ԱՄՆ Դետրոյտ քաղաքում կայացած քաղաքապետի ընտրություններում ղեկավար է ընտրվել 55-ամյա Մայք Դագանը, ով ստացել է ձայների 55%-ը: Նրա գլխավոր մրցակիցը՝ Միչիգանի Ուեյն շրջանի շերիֆ Բեն Նապոլեոնը, 45% է հավաքել, տեղեկացնում է Detroit Free News-ը:
Հետաքրքիրն այն է, որ քաղաքի բնակիչները, որոնց 82%-ը աֆրոամերիկացիներ են, 1973թ հետո առաջին անգամ սպիտակ քաղաքապետ են ընտրել :
Ներկայում Դետրոյտը տնտեսական անկման մեջ է, որի պատճառն արդյունաբերության անկումն է, հանցագործությունների, կոռուպցիոն խոշոր սկանդալների աճը, որակյալ աշխատուժի մեկնումը քաղաքից: