Փակ շուկայի համար պայքարող գրանտակերների պայքարը նոր երանգ է ստանում


12:00 , 6 նոյեմբեր, 2013

Մաշտոցի պողոտայում դեղինների պայքարը օրեցօր նոր երանգներ է ստանում. պայքարին միացել են անգամ ավանակները: 
Հետաքրքիրն այն է, որ այս ակտիվիստները պայքարում են ոչ թե մշակութային արժեք հանդիսացող Փակ շուկայի դեմ, այլ՝ «Երևան սիթի» առևտրային ցանցերի: Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ այս պայքարն ուղղված է կոնկրետ անձի` Սամվել Ալեքսանյանի դեմ, ով ամեն օր պետական բյուջե է վճարում 47.745.217 դրամ հարկ:
Իսկ գուցե մի օր էլ այդ գրանտակեր ակտիվիստները որոշեն պայքարել, օրինակ, Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա» բժշկական կենտրոնի դեմ, որն այսօր իր տեխնիկական հագեցվածությամբ առաջատար բժշկական կենտրոններից է տարածաշրջանում և անվճար սպասարկում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներին:
Այստեղից կարելի է եզրակացնել, որ գրանտակերների պայքարը նոր երանգ է ստանում. նրանք սկսել են պայքարել պետությանը հարկեր վճարող և պետական բյուջեն լցնող գործարարի դեմ, ինչը շատ վտանգավոր է: