11:49 , 6 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Կվադվո Ասամոան իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայացած Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղի մասին:
Գանացի ֆուտբոլիստը խաղում էր Քրիշտիանու Ռոնալդուի և Գարեթ Բեյլի դեմ:
«Մենք հիանալի ֆուտբոլ ցուցադրեցինք` գերազանց թիմի դեմ: Ռոնալդուի և Բեյլի դեմ դժվար է խաղալ: Նրանք շատ արագավազ են և տեխնիկապես զարգացած, բայց ես արեցի ամեն հնարավորը խաղադաշտում»,- ասել է ֆուտբոլիստը: