Հայ դպրոցականները` ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներ


11:24 , 6 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Մոսկվայի Ա. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտում անցկացվել է ԱՊՀ անդամ և Բալթյան երկրների աշակերտների ռուսաց լեզվի 10-րդ միջազգային օլիմպիադան, այս մասին տեղեկանում ենք Կրթության և գիտության նախարարության կայքից։

Հայաստանը ներկայացրել է ՀՀ հանրապետական օլիմպիադայի հաղթող 10-11-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքականը: «Այբ» կրթահամալիրի սան Ելենա Ղուկասյանն արժանացել է «Հասուն դատողություն» դիպլոմի, երկրորդ տեղի և «Պատանի ընթերցող», «Պատանի հռետոր» անվանակարգերում դիպլոմների, ինչպես նաև «Հանդիսատեսի համակրանք» միակ մրցանակին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ