Սիրիական զորքերը լայնածավալ հարձակումներ են սկսել Հալեպի մերձակայքում


10:42 , 6 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Սիրիայի կառավարական զորքերը հարձակման են անցել Հալեպի հյուսիս-արևմուտքում, մարտեր են ընթանում Լարամուն շրջանում։

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը՝ «Ալ Մայադին» հեռուստաընկերությանը հղումով, Հալեպի ճակատներում պատկերը փոխվում է ամեն օր։

Քաղաքից հարավ-արևելք ընկած հատվածում կառավարական ուժերը զինյալ խմբավորումներից ազատագրել են Թել-Արն, Թել-Խասիլ բնակավայրերը։

Ավելի վաղ կառավարական զորքը զինյալներին դուրս էր մղել Էս-Սֆիրա, Ալ-Ազիզիյա շրջաններից, ինչը թույլ էր տվել վերաբացել Համա-Հոմս ռազմավարական նշանակության մայրուղին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ