10:54 , 6 նոյեմբեր, 2013Իմ հին տանը շունս սովորություն ուներ հայացքը հառել ննջարանի դռանը ու գռմռալ: Երբ ես քնած էի լինում ննջարանում (շունս քնում էր իմ մահճակալիս ներքևում), երբեմն ես նրա հետ վեր էի կենում ու նայում դռանը, սակայն ոչ մի արտասովոր բան չէի տեսնում: Մի քանի տարի շարունակ շունս այս կերպ էր պահում իրեն, ու ես մտածում էի, որ նա պարզապես հարուստ երևակայություն ունի:

Ես սխալվում էի: Մի գիշեր ես վեր կացա ոչ թե իմ շան գռմռոցից, այլ բարձր հաչոցից: Նա, նայելով դռան կողմը, չէր հաչում: Նա ինձ վրա էր հաչում: Ես անմիջապես աչքերս բացեցի և տեսա, որ ինձ վրա լույսով ողողված ինչ-որ կերպարանք էր նայում: Այն ասես կախված լիներ օդում` դեմքիցս մոտ 12 սմ հեռավորության վրա: Այն նման չէր մարդու, այլ ավելի շուտ հիշեցնում էր գույնզգույն մշուշի, որի պատկերը կարող էր զետեղված լինել գիտական ամսագրի մեջ: Ես այն տպավորությունը ստացա, որ այս օբյեկտը ինձ էր դիտում, մինչ ես քնած էի: Աստված գիտե, թե որքան ժամանակ էր նա դիտում ինձ և նախկինում քանի անգամ էր նման բան պատահել: Ես գաղափար անգամ չունեի, թե այն ինչ էր ուզում ինձնից: Արդյոք այն չարակամորե՞ն էր տրամադրված իմ հանդեպ, թե՞ պարզապես հետաքրքրասիրությունից դրդված էր դիտում ինձ: Ես ցատկեցի մահճակալի մյուս կողմը: Ես այնքան սարսափած էի, որ անգամ ճչալ չկարողացա: Մոտ 3 վայրկյանի ընթացքում այդ կերպարանքը նահանջեց ու անհետացավ: Իմ շունը չափազանց հուզված էր: