Քիմ Քարդաշյանն արվամո՞լ է...կամ վերնագրեր մեր մեդիադաշտից


10:19 , 6 նոյեմբեր, 2013

Քիմ Քարդաշյանը արվամո՞լ է...

Ներկայացնում եմ վերնագրեր մեր մեդիադաշտի մտքի գիգանտների համար` հեշտացնելով ձեր աշխատանքը, որպեսզի ավելորդ չծանրաբեռնեք ձեր միաբջիջ գոյացությունը, որ ուղեղ է կոչվում: Այս վերնագրերը ձեր հոդվածներին կապահովեն թոփ ընթերցումներ, առաջին հորիզոնականներ համացանցում և որ ամենակարևորն է` ընթերցողների անթաքույց «բարեմաղթանքները» ձեզ ու ձեր մասնագիտությանը: 
Եվ այսպես գնացինք`

«Չինացի կինը ամուսնու աչքի առաջ կերե՞լ է նրա ամորձիները»

«Գիտնականները գտե՞լ են Բերմուդյան եռանկյունու նիստերի քառակուսու գումարը»

«Ի՞նչ է հագնում Լիլիթ Հովհաննիսյանը զուգարան գնալուց առաջ»

«Ինչպե՞ս սեքսից առաջ սեքսով զբաղվել սեքսի կարոտ պոռնո աստղի հետ»

«Ժողովրդական բժշկություն: Ինչպե՞ս չորրորդ ակտից հետո պահպանել կուսաթաղնթի էլաստիկությունը»

«Արդյո՞ք Քիմ Քարդաշյանի հեշտոցը վերականգնվեց յախու գցելուց հետո»

«Սիրուշո»

«120 տարեկան ճապոնացի պապիկը բռնաբարել է ծովախոզուկին և ինքնասպան եղել»

«Ճի՞շտ է, որ Նազենի Հովհաննիսյանը տուն ունի»

«Ո՞վ է չբեր դերասանուհու երեխաների հայրը՞

«Քյաբաբը կեչուպ-մայոնեզո՞վ»

... ու ամենակարևորը վերնագրերից հետո անպայման նշում եք 18+ մոգական սիմվոլը, որ ինչքան անչափահաս կա առաջինն էդ գրառումով անցնի, և ձեր հաջողությունն ապահովված է, իսկ տեղերն էլ դժոխքում` պատրաստված:

ՀԳ. Վերջում մեկ խնդրանք լուր պատրաստող կայքերին (խուսափում եմ «լրատվություն» եզրույթից), եթե չեք կարողանում գործում պրոֆեսիոնալ լինել, գոնե պուտըմ ՄԱՐԴ էղեք, ՄԱՐԴ: