10:00 , 6 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամփոփել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայացած Թուրինի «Յուվենթուս»-ի դեմ խաղը:
Հիշեցնենք` Անչելոտիի սաները երկու գոլ խփեցին, իսկ խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:
«Առաջին խաղակեսում մենք անհաջող էինք գործում պաշտպանության գծում: Խնդիրներ ունեինք Պոգբայի և Մարկիզիոյի հետ, սակայն ընդմիջումից հետո ավելի լավ խաղացինք: Խնդրեցի կիսապաշտպաններին պրեսինգի դիմել: Ընդհանուր առմամբ, «Ռեալ»-ը համարձակ և ագրեսիվ էր գործում:
Կասիլյասը հիանալի հանդիպում անցկացրեց: Նա որոշիչ դերակատարություն ունեցավ խաղի վերջնական արդյուքնում: Առաջին խաղակեսում նա երկու անգամ անհավանական սեյվեր կատարեց` փրկելով իր թիմը գոլերից: Հասկանում եմ, որ Իկերի համար հեշտ չէ, քանի որ նա մասնակցում է ոչ բոլոր հանդիպումներին: Բայց Կասիլյասը միշտ պատրաստ է խաղալ, ինչը խոսում է նրա բարձր մակարդակի մասին»,- ասել է Անչելոտին: