Հայաստանի Գավաթ. Այսօր հայտնի կդառնան կիսաեզրափակչի ևս երկու մասնակիցներ


09:52 , 6 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Հայաստանի Գավաթի 2013/14թթ. խաղարկությունում այսօր՝ նոյեմբերի 6-ին կայանալու են քառորդ եզրափակչի երկու հանդիպումներ:

«Արարատ»-«Փյունիկ»՝ 16:00
Երեւան, «Հրազդան» մարզադաշտ

Առաջին հանդիպումը՝ 1:1
Բուքմեյքերներ՝ 2.10-3.30-3.00

Բարձրագույն Խմբի առաջատար «Արարատը» կադրային լուրջ կորուստներով է մոտենում խաղին: Երեկ հայտնի դարձավ, որ «Գանձասարի» հետ խաղից հետո ունեցած միջադեպի համար որակազրկվել են «Արարատի» հիմնական կազմի խաղացողներ Ստեփան Ղազարյանը, Դարկո Բոնդիչը եւ Գեւորգ Նռանյանը:


Պետք է նշել, որ դարպասապահ Ստեփան Ղազարյանը բավական հաջող մրցաշրջան է անցկացնում եւ առաջնության վերջին վեց տուրերում գոլ բաց չի թողել: «Արարատն» ունի մի շարք փորձառու դարպասապահներ, ուստի Ղազարյանին փոխարինողներ կգտնվեն: Հավանական է, որ հիմնական կազմում ասպարեզ դուրս է գալու Գրիգոր Մելիքսեթյանը, ով կարիերան սկսել է հենց «Փյունիկում»…


Առաջին խաղում գրանցված արդյունավետ ոչ-ոքին ձեռնտու է «Փյունիկին», իսկ «Արարատը» հաջորդ փուլ դուրս գալու համար պետք է առնվազն մեկ գնդակ խփի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ