Սադրիչներ փնտրելով` Շանթը թաքցնում էր իր սադրիչ լինելու հանգամանքը


09:33 , 6 նոյեմբեր, 2013

Շ. Հարությունյանը  կարճ ժամանակ է եղել Սյունիքի մարզային ոստիկանության պետի տեղակալ եւ հեռացվել է  շատ հստակ պատճառով. Մ. ՀայրապետյանՇանթ Հարությունյանին հերոսացնելու, ազգի ցավերով մտահոգված մարդու իմիջով ներկայացնելու կարիք բնավ չկա...Շանթը, հայտարարելով հրապարակում գտնվող սադրիչների մասին, ըստ էության, թաքցնում էր իր սադրիչ լինելու հանգամանքը...Հազիվ թե փորձառություն ունեցող մարդը, այն էլ նախկին ոստիկանը, չիմանար, որ իր նախաձեռնությունը դատապարտված է, որ նման ձևով հեղափոխություն չեն անում...Ավելին, որտեղի՞ց գիտեր ոստիկանությունը, թե կոնկրետ ե՞րբ է նա շարժվելու դեպի նախագահական... Ինչպես արդեն ասել եմ, սերիալային վատ կինո, որի «սպիտակ թելերն» արդեն երևում են...