09:23 , 6 նոյեմբեր, 2013
«Ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնության ժամանակ, Ջրագնդակի հայկական դաշնության որոշմամբ ՝ «Տիտան» թիմը մարզչի և ներկայացուցչի անվայել պահվածքի պատճառով հեռացվել է մրցումներից։
Մեր տեղեկություններով, երկու օր է՝ ոստիկանության Մաշտոցի բաժին է հրավիրվում անվտանգության «տիտան» Գագիկ Հովհաննիսյանը, սակայն նա դեռ չի ներկայացել բաժին։ Ի դեպ, անցյալ տարվա մրցումների ժամանակ, Գ.Հովհաննիսյանը փորձել է դարձյալ իր պահվածքով ստվերել մրցումները, սակայն այն չի հաջողվել։ Ռուբեն Եսայանը, ըստ նախնական տեղեկությունների, ստացել էր բթոսկրի կոտրվածք և գլխուղեղի ցնցում։ Մեր աղբյուրի տեղեկացմամբ, այս գործը կուղարկվի Հատուկ քննչական ծառայություն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։